Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Սրբության բանալի

Սրբության բանալի
04.03.2025 | 00:09

Մարտի 4

Ինձ մոտեցեք, Իմ սիրելինե’ր:

Ինձ հետ մտերիմ շփում ունենալն է, որ զերծ է պահում ձեզ բոլոր չարիքներից:

Հիշեք այս. ճշմարտությունը մի քանի կողմ ունի: Սեր ու համբերություն ցույց տվեք բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեզ պես չեն մտածում:

Հաղթահարել «ես»-ն ու հեռացնել ասպարեզից. այս է սրբության ու իրական երջանկության բանալին, իսկ այս բանը կարելի է անել միայն Իմ օգնությամբ: Ավելի շատ կարդա Իմ կյանքի մասին: Ապրիր Իմ ներկայությամբ: Պաշտի’ր Ինձ:

Գեթսեմանի պարտեզում ասացի.

«Եթե կարելի է, թող այս բաժակը անցնի ինձանից»: Չասացի` չկա խմելու տառապանքի բաժակ: Ծեծ ու անարգանքից հետո, երբ խաչին գամվեցի, ասացի. «Հա’յր, ներիր սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:

Չասացի, թե մարդիկ այս բանը չարեցին Ինձ: Երբ Պետրոսը փորձեց ստիպել, որ հրաժարվեմ Խաչի Մահից, Ես նրան ասացի. «Ետինս գնա, սատանա»:

Երբ իմ աշակերտները չկարողացան բժշկել լուսնոտ տղային, ասացի. «Այս տեսակ դևը սոսկ պահքով ու աղոթքով դուրս կգա»: Չասացի ամենևին` դուք կարծում եք, թե տղան հիվանդ է, մինչ նա ոչինչ էլ չունի:

Երբ Ս. Գիրքն ասում է. «Աստծո աչքը չարիքը չտեսնելու չափ մաքուր է», այդ նշանակում ու հաստատում է չարիքի գոյությունը` իր ժողովրդի վրա:

Աստված միշտ բարին է տեսնում մարդկանց մեջ, սակայն ճիշտ է նաև, որ Նա «տեսավ քաղաքը և լաց եղավ նրա վրա»:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ